11:36 , 26 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Քասախ գյուղի մոտակայքում կայանված բեռնատարի մեջ գտնվող վարորդը չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են «ՄԱՆ» մակնիշի ZYG535 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի դուռը և հայտնաբերել Վրաստանի Հանրապետության քաղաքացի Զ. Ա.-ի (ծնվ. 1963թ.) դին: