Մաստակը կարող է գլխացավի պատճառ դառնալ. իսրայելցի գիտնականներ


10:46 , 26 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թել Ավիվի համալսարանի գիտնականները պարզել են, որ մաստակ ծամելը կարող է միգրեն առաջացնել: Մասնավորապես դա վերաբերում է երեխաներին ու դեռահասներին: Գիտնականները նման եզրակացության են եկել՝ հետազոտելով միգրենով տառապող 6-19 տարեկան 30 հիվանդների: Այս մասին հայտնում է MigNews-ը:

Այն բանից հետո, երբ նրանք դադարել են մաստակ ծամել, հետազոտվողներից 19-ը հայտարարել են, որ լիովին ազատվել են գլխացավերից: Եվս 7-ը հայտարարել են, որ միգրենը սկսել է ի հայտ գալ պակաս ինտենսիվությամբ:

Երբ նրանք բոլորը վերսկսել են կանոնավոր կերպով մաստակ ծամել, գլխացավերը կրկնվել են նրանցից 26-ի մոտ: