08:08 , 26 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում և Կանադայում ձյան առատ տեղումների, սառցե անձրևների ու տոռնադոյի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 27-ի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Եղանակային վատ պայմանները հանգստյան օրերին իրենց իշխանության տակ էին առել ԱՄՆ հյուսիսային նահանգներն ու Կանադան: Անձրևի ու թաց ձյան պատճառով հեղեղվել ու փակվել էին Միչիգան, Ինդիանա, Օհայո և այլ նահանգների փողոցները:
Էլեկտրալարերի սառցակալումը դրանց վնասման պատճառ է դարձել, ինչի հետևանքով Սուրբ ծնունդը մթության մեջ է անցկացրել ավելի քան կես միլիոն մարդ:
Եղանակային ծանր պայմանները հանգեցրել են հազարավոր ավիաչվերթների հետաձգման: