Ժամանակն է, որ Գառնու տաճարը վերանվանվի Միհրի տաճար և դառնա գործող


07:39 , 26 դեկտեմբեր, 2013

Միհրապաշտության մէջ ընդունում են, որ Միհրը մահանում և վերստին է ծնվում: Հին վատ ձևին փոխարինում է լավ նորը: Երբ անկում է` վիճակը թվում է հարատև. խավարի զինվորները կազմակերպվում ու հարձակվում են սրբությունների վրա, բացահայտում լույսի թույլ տեղերն ու փակում դռները: Դա մութ ուժերի ամենահագեցված պահն է. համախմբում` մենամարտից առաջ: Բայց անցողիկն անխուսափելի է. նախանշվում է նաև անկման ավարտը: Լարվածությունն ավելի է ուժգնանում, տարածությունը հագենում է պոռթքումի սպասումով: Արդեն այնքան ցանկալի է վերածնունդը, որ սկսում է թափանցել բոլոր հյուսվածքների մեջ: Ժողովվում, եռռում, բորբոքվում են նրա լիցքերը: Բացվում են դռներն ու լույսի սեղմված պաշարները ժայթքում են: Կաթիլ առ կաթիլ սնվում է հաղթանակի ձգտումն ու մղում խիզախումների, իսկ խավարի հագեցվածությունը ցրվում է պահ առ պահ: Շուտով տարածությունը լիովին կմաքրագործվի և տեսանելի կդառնա Նորը:
Այդու` հայրենասիրությունը չի խրախուսում ժամը, երբ մտահորիզոնը սահմանփակ է, այլ` ժամանակն ու բացարձակը, որպես գալիք մենամարտում հաղթության երաշխիք:
Գառնիի՝ Միհր-Արև աստծուն նվիրված տաճարը վերականգնում է Միհրի տոնը նշելու ավանդույթն ու վերածնում հայի բնապաշտական աշխարհընկալումը: Ուրեմն`
ՓԱ՛ՌՔ ԱՐԵԳԱԿԻՆ ԵՎ ՀԱՅ ՑԵՂԻ ՊԱՀԱՊԱՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ: ՓԱ՛ՌՔ ՄԻՀՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻՆ: