«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին արժանի էր Յուրա Մովսիսյանը


03:28 , 26 դեկտեմբեր, 2013

Շնորհավորում եմ Հենրիխին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվելու առիթով. այն որ Հայաստանում Մխիթարյանը իր խաղամակարդակով մի գլուխ բարձր է բոլորից, դրա մասին երկու կարծիք չի կարող լինել. դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ նա հանդես է գալիս աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկում, ու իր թիմի առաջատարներից մեկն է համարվում: Մխիթարյանը նաև միակ հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է ՉԼ-ի խմբային փուլին ու խփել գոլեր: Ինչևէ, Հենոյի առավելությունների մասին կարելի է անվերջ խոսել, ԲԱՅՑ, այնուամենայնիվ, այս մրցանակին արժանի էր Յուրան, քանի որ այս մրցանակը տարվա կտրվածքով է, իսկ 2013-ին լավագույնը, անկասկած, Մովսիսյանն էր թե՛ հավաքականում, թե՛ իր ակումբում: Վերլուծելով ու ամփոփելով անցած տարին` հիշենք Յուրայի անհավատալի դեբյուտը Սպարտակում, որտեղ դարձավ հետրիկի հեղինակ: Մովսիսյանը կարճ ժամանակում դարձավ Սպարտակի առաջատարը, ու հիմա նա լավագույն ռմբարկուն է: Առանց Մովսիսյանի այժմ ոչ ոք չի պատկերացնում Սպարտակի առջևի գիծը: Յուրա Մովսիսյանը 2013 թվականի Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կարելի է ասել գլխավոր հավակնորդն է, Իսկ հավաքականում Յուրայի փառահեղ խաղի, գոլերի, գոլային փոխանցումների շնորհիվ թիմը կարողացավ հաղթել Մալթայի (գոլային փոխանցում), Դանիայի,(2գոլ), Բուլղարիայի (գոլ), Չեխիայի հավաքականներին, ոչ-ոքի Իտալիայի հետ (գոլ):
Տարին Մովսիսյանի համար ուղղակի փառահեղ էր, այնուամենայնիվ, Հայաստանում մարզական լրագրողները և ֆուտբոլի ասպարեզի ներկայացուցիչները նրան չընտրեցին մեր երկրի լավագույն ֆուտբոլիստ: