23:04 , 25 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եգիպտոսի իշխանությունները «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժմանը պաշտոնապես ահաբեկչական խմբավորում են հայտարարել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ «Մուսուլման եղբայներ»-ին պաշտոնապես ահաբեկչական խմբավորում համարելն իշխանություններին ավելի մեծ հնարավորություններ է տալիս նրա դեմ պայքարում:
Մասնավորապես` իշխանություններն այժմ կարող են պատժել խմբավորման անդամներին, ինչպես նաև նրանց, ովքեր հովանավորում կամ ցանկացած կերպ առնչվում են շարժման հետ: