22:39 , 25 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին 2014 թվականի Աշխարհի առաջնության ավարտից հետո կարող է գլխավորել «Բարսելոնա»-ն:
Ըստ իսպանական որոշ լրատվամիջոցների` թիմում գործերի ներկայիս ընթացքը չի բավարարում կատալոնական ակումբի ղեկավարությանը, չնայած նրան, որ «Բարսելոնա»-ն գլխավորում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության մրցաշարային աղյուսակը և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլ:
Իսպանիայի գործող չեմպիոնի ղեկավարները դիտարկում են ներկայիս գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին փոխարինող գտնելու տարբերակը և մտածում են հենց Սկոլարիի թեկնածության մասին: