Ռուսաստանը Բելառուսին ևս 2 մլրդ դոլարի վարկ կտրամադրի. Վ. Պուտին


19:28 , 25 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի կառավարությունը 2014-ին Բելառուսին 2 մլրդ դոլարի չափով հավելյալ վարկ կտրամադրի: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի և Բելառուսի Բարձրագույն պետական խորհրդի նիստի ավարտին:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվա հանդիպման ընթացքում ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել մեր գործընկերներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ կապված համաշխարհային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների հետ, և Բելառուսի Հանրապետությանը 2014-ին 2 մլրդ դոլարի վարկային միջոցներ հատկացնելու մասին», - Պուտինի խոսքերը մեջբերում է Газета.Ru-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ