19:16 , 25 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Շուրջ երկու տասնյակ ոստիկաններ, որոնք աշխատանքից ազատվել են նախարարների որդիների ձերբակալության համար, դատական հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի իշխանությունների: Ոստիկանները պահանջում են վերականգնել իրենց պաշտոնները և փոխհատուցում վճարել` հաղորդում է turan-ը:
Ոստիկանության հասարակական կազմակերպության ղեկավար Ֆարուք Սեզերը հայտարարել է, որ ակտիվ աշխատանք է ընթանում «ոստիկանների լիակատար իրավունքի» վերականգնման համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է աշխատանքից հեռացնել ոստիկանության բոլոր սպաներին և դատախազներին, որոնք բացահայտել են կոռուպցիոն ցանց, որին անդամակցել են խոշոր գործարարներ, կառավարության անդամներ, նախարարների որդիներ: