18:39 , 25 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արթուր Առաքելյան
1976 թ. 9 հունիսի, ք. Երևան
Կրթություն
1993-1998 թթ. - Մոսկվայի կոմերցիայի պետական համալսարան, մասնագիտությունը՝ համաշխարհային տնտեսագիտություն
Աշխատանքային գործունեություն
1993-1996 թթ. - Մոսկվայի «Օլիմպիկ-Կառ» ՍՊԸ-ի վաճառքի գծով տնօրեն
1998-1999 թթ. - Ռոստովի մարզի «Յուգ-Նեֆտ» ՍՊԸ-ի վաճառքի գծով տնօրեն
1999-2000 թթ. - Մոսկվայի «Վրեմենա Գոդա» ՍՊԸ-ի մեծածախ բաժնի տնօրեն
2000 թ. - «Անի» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ