Առջևում նոր մարտահրավերներ են. Ռադամել Ֆալկաո


16:09 , 25 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի բացառել, որ կարող է փոխել ակումբային գրանցումը:

«Առջևում նոր մարտահրավերներ են: Ես կանգ չեմ առնում, ունեմ լուրջ հավակնություններ: Ցանկանում եմ ամեն օր ավելի ու ավելի բարելավել խաղս»,- Ֆալկաոյի խոսքերը մեջբերում է El Tiempo-ն:

Հիշեցնենք, որ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսի»-ն: