Մաքսային միությանն անդամակցելը դրական ազդեցություն կթողի մրցակցության զարգացման վրա. Արտակ Շաբոյան


15:24 , 25 դեկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Մաքսային միությանն անդամակցելը մեծ դեր ու նշանակություն կունենա Հայաստանում մրցակցության զարգացման, շուկաների կենտրոնացվածության աստիճանի թուլացման համար: Դրանում վստահ է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը:

«Մեր երկրում այսօր մրցակցության հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը փոքր է, ներքին շուկաները սահմանափակ են: Տեղական արտադրությունը չի կարողանում հաջողությամբ մրցել ներմուծված շատ ապրանքների հետ գնային առումով, որովհետև որպեսզի մեր արտադրանքը գնային առավելություն ունենա Չինաստանից կամ այլ երկրներից ներմուծված ապրանքատեսակների նկատմամբ, անհրաժեշտ է, որ գներն ավելի ցածր լինեն: Ավելի ցածր գին ունենալու համար պետք է ցածր լինի ինքնարժեքը, իսկ դրա համար պետք է շատ լինեն արտադրության ծավալները: Տնտեսագիտության մեջ հայտնի է «մասշտաբի էֆեկտը», որքան ծավալները շատ են, այնքան դա նվազեցնում է ինքնարժեքը»,- eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ` նշեց Շաբոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ