10:20 , 25 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բրազիլիայի հարավ-արևելքում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել: Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մինաս-Ժերայս և Էսպիրիտու-Սանտու նահանգներում ավերվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ, իսկ շատ քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության ու խմելու ջրի:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը խոստացել է երկու ուղղաթիռ և զինվորական բեռնատարներ ուղարկել՝ տուժած շրջաններ սննդամթերք և դեղորայք մատակարարելու համար:
Վերևից ուսումնասիրելով Էսպիրիտու-Սանտու նահանգը՝ Ռուսեֆն ասել է, որ երբեք նման ջրհեղեղ չէր տեսել:
Նահանգապետը հայտարարել է, որ Բրազիլիային հարվածած տեղատարափ անձրևներն ամենաուժգինն են վերջին 90 տարում: