«Մնում է մեզ էլ տան ռուսներին». ՏԵՍԱՆՅՈՒԹ


05:54 , 25 դեկտեմբեր, 2013

A1plus.am-ը գրում է.

Ազգային ժողովի մեծամասնությունը երեկ մեկ անգամ ևս հիասթափեցրել է և զայրացրել է մեր հանրությանը՝ վավերացնելով գազային համաձայնագրերը։ Մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը չէր թաքցնում իր դժգոհությունը։ Նրանք նաև պատրաստ են պայքարի դուրս գալ:

«Մնում ա մեզ էլ տան ռուսներին»,-ասաց քաղաքացիներից մեկը։

«ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի վավերացմանը կողմ քվեարկած հանրապետական պատգամավորների քայլը ոչ իշխանական ուժերը համարեցին դավաճանական, կո՞ղմ են արդյոք նման բնորոշմանը մեր քաղաքացիները և արդյոք պատրաստ են պայքարե՞լ վավերացված համաձայնագրերի դեմ: