Կատալոնիայի հեռուստաընկերությունն առաջին անգամ կարող է չցուցադրել Իսպանիայի թագավորի սուրբծննդյան ճառը


00:23 , 25 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կատալոնիայի խոշոր հեռուստաալիքներից մեկը` TV3-ը, առաջին անգամ կարող է չցուցադրել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինի սուրբծննդյան ելույթը` աշխատակիցների գործադուլի պատճառով:

Երեքշաբթի օրը, ժամը 20:50-ին նախատեսված գործադուլը համընկնում է այն ժամանակի հետ, երբ սուրբծննդյան ելույթով հանդես պետք է գա Իսպանիայի թագավորը:

Համաձայն հեռուստատեսության աշխատակիցների արհմիության հայտարարության` ժամանակը պատահաբար չի ընտրվել, քանի որ prime time գործադուլը մեծ արդյունք կարող է ունենալ:

Շատերը վերոնշյալ երևույթի ներքո նաև քաղաքական ենթատեքստ են տեսնում, հաղորդում է Ria Novosti-ն: