23:29 , 24 դեկտեմբեր, 2013
Diplomat.am-ը գրում է.
Մարդասպան շների ծառայություններից խորհրդային բանակը սկսել է օգտվել դեռևս Երկրորդ Համաշխարհային Պատերազմից:
Խորհրդային Կարմիր բանակի կինոլոգները «Կամիկաձե» (մահապարտ) շների հետ հատուկ զորավարժություններ անցկացնելուց հետո զինում էին նրանց ռումբերով, նշանակետ էին բռնում նացիստական տանկերի վրա ու ուղարկում դեպի թիրախակետ:
Ռազմական փորձագետ Յուրի Վերեմեևը DailyMail պարբերականին տված հարցազրույցում ասում է. «Կարմիր բանակին արդեն վաղուց հայտնի էր կամիկաձեի ընդունակությունը: Վարժեցված շները պատերազմի դաշտում այնպիսի առաջադրանքներ էին կատարում, ինչպիսիք են վիրավոր զինվորին օգնելը, հաղորդագրություններ տանել-բերելը, առաջին գիծ սնունդ ու զինամթերք մատակարարելը: Հետագայում առաջարկ եղավ նաև ներգրավել նրանց ականներ տեղափոխելու գործողության մեջ՝ այսկերպ դարձնելով նրանց հատուկ գործակալներ»:
Կամիկաձեի վարժեցման տեսությունը պարզ էր. շունը ռումբը հասցնում է թիրախակետ, տեղադրում է օբյեկտի մոտ, ատամներով բացում է փականն ու փախչում: Պատահում էր՝ ռումբը պայթեցնում էին հեռակառավարման վահանակի օգնությամբ (ամենայն հավանակությամբ, շան հեռանալուց հետո գործի էր անցնում դիպուկահարը):
Նման ձախողումներից խուսափելու համար խորհրդային բանակը շուտով անցավ «պլան բ-ին»: Պարզվեց, որ շանը սոված պահելն արդյունավետ է թշնամու տանկերը վնասազերծելու գործում: Մի քանի օր սոված պահելուց հետո զինվորները շան կերը տեղադրում էին տանկի տակ՝ շղթայական անիվների մոտ, որը նրա ամենախոցելի հատվածն է, և արձակում էին շանը: Այսկերպ շունն ընտելացավ պատերազմական ձայներին, և նույնիսկ հասկացավ, որ սա միակ տեղն է, որտեղ կարող է կեր գտնել: 
Բայց գերմանացիներից երկար ժամանակ չպահանջվեց կամիկաձեների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Նացիստները շուտով նույնիսկ քարոզչական ուղերձներ սկսեցին տարածել, իբրև թե«Ստալինը պատերազմի դաշտ զինվորների փոխարեն շուն է ուղարկում»: