Հնդկաստանն ամերիկացի դիվանագետներին զրկել է անձը հաստատող քարտերից


22:52 , 24 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հնդկաստանի իշխանությունները չեղյալ են համարել ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցների` անձը հաստատող քարտերը: Այս մասին հաղորդում է NDTV-ն:

Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՄՆ-ում Հնդկաստանի գլխավոր հյուպատոս Դևիանի Կիհոբրագադեի ձերբակալության ֆոնին:

Հնդկաստանի իշխանությունները խոստացել են փոխել ամերիկացիների` անձը հաստատող քարտերը նրանց «կրկնօրինակներով», որոնք ունեն ԱՄՆ-ում Հնդկաստանի հյուպատոսարանի աշխատակիցները: Բացի այդ, Հնդկաստանի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես քարտեր չտալ հյուպատոսարանի ամերիկացի աշխատակիցների ընտանիքների անդամներին: