20:00 , 24 դեկտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Այսօր «Հարսնաքար» ռեստորանում կայացավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որին ժամանակ ամփոփվեցին «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության արդյունքները:
Ինչպես եւ նախորդ տարի, Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչվեց Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը: Քվեարկության արդյունքներով նա հավաքել է 237 միավոր: Վարդան Մինասյանը պարգևատրվել է 2 միլիոն դրամով:
Երկրորդ հորիզոնականում է «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը(115 միավոր): Լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի չեմպիոն «Շիրակի» գլխավոր մարզիչը՝ Վարդան Բիչախչյանը(77 միավոր):