Արցախի վարչապետի օգնականի պաշտոնից մամլո քարտուղար նշանակվելը մեծ պատասխանատվություն է ինձ համար


18:50 , 24 դեկտեմբեր, 2013

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի այսօրվա որոշմամբ ես ազատվել եմ իր օգնականի պաշտոնից և նշանակվել մամլո քարտուղար:
Մեծ վստահություն և պարտականություն է դրվել ինձ վրա: Ամեն ջանք գործադրելու եմ հնարավորինս արդյունավետ և օպերատիվ կերպով աշխատելու թե՛ լրագրողների, թե՛ քաղաքացիների հետ:
Երկու դիտարկում հատկապես լրագրողների համար՝
1. Ֆեյսբուքի իմ էջը պաշտոնական բնույթ չի կրում, և միայն այն գրառումներս են պաշտոնական լինելու, որոնց սկզբում հատուկ կերպով նշված կլինի դրա մասին:
2. Պաշտոնական տեղեկատվության համար կարող եք հետևել թվիթերում իմ նորաստեղծ էջին, որը վարելու եմ միայն հայերենով՝ պահպանելով անգլերենով գործող իմ ոչ պաշտոնական էջը թվիթերում: Ի դեպ, հայալեզու պաշտոնական էջիս գրառումները ավտոմատ կերպով դրվելու են նաև ֆեյսբուքյան պատիս, այնպես որ դրանց էլ կարող եք հղում անել, եթե թվիթերում չեք հետևելու էջիս: