Զինված Սանտա Կլաուսը խանութ է թալանել


03:17 , 25 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Անգլիայում՝ Օքսֆորդում Սանտա Կլաուսի զգեստներ հագած մարդն ավազակային հարձակում է գործել խանութի վրա, հայտնում է The Metro-ն: 

Հրատարակչության տեղեկություններով՝ տղամարդը մտել է Oxford Retail Park խանութ ու դանակը հանելով՝ սպառնացել է աշխատակիցներին՝ պահանջելով գումար տրամադրել սեյֆից: 

Այն բանից հետո, երբ չարագործին տվել են պահանջած գումարը, Սանտան հեծանվով հեռացել է:

Ներկայում ոստիկանությունը որոնում է հանցագործին: