Վաշինգտոնը զգուշացրել է Անկարային՝ կապված Էրդողանի հայտարարությունների հետ. Today’s Zaman


16:45 , 24 դեկտեմբեր, 2013

Վաշինգտոնը զգուշացրել է Անկարային՝ կապված Էրդողանի հայտարարությունների հետ. Today’s Zaman168.am-ը գրում է.

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին՝  երկկողմ հարաբերությունները Թուրքիայում չօգտագործել որպես ներքաղաքական գործիք: Ամերիկյան կողմն ընդգծել է, որ թուրքական իշխանությունները չեն շահի այն հայտարարություններից, որոնք կարող են փչացնել երկու երկրների հետ հարաբերությունները: Ամերիկյան կողմը հույս է հայտնել, որ թուրքական կողմն այսուհետ զերծ կմնա նմանատիպ հայտարարություններ անելուց, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել երկու երկրների փոխհարաբերությունների ապագան: Այս մասին թերթին հայտնել են նրա անանուն դիվանագիտական աղբյուրները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ