Իրանի խորհրդարանը քննարկում է մայրաքաղաքի տեղափոխման հնարավորությունը


16:08 , 24 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իրանի մեջլիսի պատգամավորները քննարկում են երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու մասին առաջարկը՝ փոխանցում է Associated Press-ը:

Ինչպես նշվում է՝ այդ հարցը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու հիմնական պատճառ են դարձել գերբնակեցվածությունն ու Թեհրանի ծայրաստիճան աղտոտվածությունը:

Եթե պատգամավորները կողմ քվեարկեն մայրաքաղաքի տեղափոխմանը, նրանք պետք է երկու տարում որոշեն՝ որտեղ տեղափոխել կառավարական հաստատությունները: Քննարկվող փաստաթղթում նշումներ առ այն, թե որ քաղաքը կարող է դառնալ Իրանի նոր մայրաքաղաքը, չկան:

Ներկայումս մայրաքաղաքային ագլոմերացիայում մոտ 12 մլն մարդ է բնակվում: Թեհրանը տառապում է մեգապոլիսներին բնորոշ խնդիրներից՝ խցանումներ, աղտոտվածության ու հանցավորության բարձր մակարդակ: Աշխատանքի որոնման և կյանքի բարելավման համար Թեհրան եկածները վերջին տասնամյակում մայրաքաղաքի բնակչությունը եռապատկել են: