14:53 , 24 դեկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Արդեն երկրորդ տարին անընդմեջ eMedia.am գործակալությունն ամփոփում է անցնող տարվա կարևորագույն իրադարձությունները սեփական լուսանկարներով:
1. Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլի ընթացքում առցանց հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղլեչյանին:
eMedia.am Գևորգ Ղազարյան
2. Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո նրա աջակիցները հավաքվել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. Պարույր Հայրիկյանի աջակիցներից մեկը մահափորձի օրն ուշ երեկոյան վիրավոր թեկնածուի առաջին լուսանկարով:
eMedia.am Գևորգ Ղազարյան

3. Նախագահական ընտրություններ. ընտրատեղամաս Երևանում
eMedia.am Գևորգ Ղազարյան

4. Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը 9/11 ընտրատեղամասում:
eMedia.am Գևորգ Ղազարյան

5. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի անմար կրակի մոտ:
eMedia.am Գևորգ Ղազարյան

6. Նախագահական ընտրությունում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրությունների օրվա ուշ երեկոյան հետընտրական ասուլիսի ժամանակ խոսում է լրագրողների հետ:
eMedia.am Գևորգ Ղազարյան

7. Հետընտրական ցույցեր Երևանում. անժամկետ հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա մամլո ասուլիսում:
eMedia.am Գևորգ Ղազարյան

8. Հետընտրական ցույցերի ժամանակ. աջակից տարեցների կոնտրաստ: Հայաստանի դրոշակի գույներով՝ Սասուն պապին:
eMedia.am Գևորգ Ղազարյան

9. Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնում Ազատության հրապարակում` արդեն նախկին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:
eMedia.am Գևորգ Ղազարյան

10. Երևանի Կոնդ թաղամասի հին մզկիթի տեղում կառուցված բնակարանում ապրող Գարուշ պապին:
eMedia.am Քնար Բաբայան

11. «Ոստան Հայոց» ռոք խմբի համերգը «Ազատության» հրապարակում:
eMedia.am Գևորգ Ղազարյան

12. Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում ապրող Արամայիս պապին, ով կույր է, սակայն շարունակում է պահել այգի, հող մշակել և պահել ընտանի կենդանիներ: Համագյուղացիները նրան կնքել են «Ականջներով տեսնողն» անունով:
eMedia.am Քնար Բաբայան

13. Աշակերտուհին «Կոմիտաս»-ի անվան պանթեոնում` Ավետիք Իսահակյանի գերեզմանաքարի առջև:
eMedia.am Գևորգ Ղազարյան

14. Րաֆֆի Հովհաննիսյանը մուտք է գործում նախագահական նստավայր՝ հանդիպելու վերընտրված Սերժ Սարգսյանի հետ:
eMedia.am Գևորգ Ղազարյան

15. «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հետընտրական բախումներից մեկի ժամանակ:
eMedia.am Հարություն Մկրտչյան

16. Մետրոպոլիտենի երիտասարդական կայարանի մոտ գտնվող ստորգետնյա գրախանութների վերջին օրը:
eMedia.am Գևորգ Ղազարյան

17. Երևան է ժամանում հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը:
eMedia.am Գևորգ Ղազարյան

18. Սահմանամերձ հենակետ՝ Ադրբեջանի սահմանից 150 մետր հեռավորության վրա:
eMedia.am Քնար Բաբայան

19. Րաֆֆի Հովհաննիսյանը «Կոմիտասի» անվան պանթեոնում մոտենում և սեղմում է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքը:
eMedia.am Գևորգ Ղազարյան

20. Փահլևանը. Երևան Էրեբունի վարչական շրջան:
eMedia.am Գևորգ Ղազարյան

21. Ֆոտոլրագրողներ Հակոբ Բերբերյանն ու Ասատուր Եսայանցը Հայաստանի ազգային հավաքականը բաց հավաքը նկարելիս:
eMedia.am Գևորգ Ղազարյան

22. ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ Երևան ՊՆ համալիրում զինվորական շքախմբի առջև:
eMedia.am Գևորգ Ղազարյան

23. Երևանում այրում են Թուրքիայի դրոշը. ամեն տարի այս կերպ է սկսվում ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
eMedia.am Գևորգ Ղազարյան

24. Քայլերթ դեպի Ծիծեռնակաբերդ:
eMedia.am Գևորգ Ղազարյան

25. Հանդիսավոր շքախումբը նախապատրաստվում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանյայի այցին Երևան:
eMedia.am Գևորգ Ղազարյան

26. Պլասիդո Դոմինգո կրտսերն իր Արցախ այցի ընթացքում տնկում է ծառ:
eMedia.am Քնար Բաբայան

27. ԲՀԿ առաջին դեմքերը պատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին. հանդիպում ընտրողների հետ «Ազատության» հրապարակում: Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Օսկանյանը:
eMedia.am Գևորգ Ղազարյան

28. Ազգայնական գրառում Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում. «Կոսովոն Սերբիա է»:
eMedia.am Գևորգ Ղազարյան

29. Մալթայի ազգային ընտրանու պատմական հաղթանակը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Մալթացիները շուրջպարով նշում են առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում 25 տարվա ընդմիջումից հետո:
eMedia.am Գևորգ Ղազարյան

30. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մալթայից կրած պարտությունից հետո մինչև 10 րոպե նստած մնաց փոխարինողների նստարանին՝ չցանկանալով գնալ հանդերձարան:
eMedia.am Գևորգ Ղազարյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ