15:00 , 24 դեկտեմբեր, 2013
Երեկ ահավոր բարկացել էի Շմայսի վարքից, բայց հետո` երբ հանգստացա, հասկացա, որ սա մի առանձին կինոյի տղա է, ու մեղք կլինի այս «հերոսի» ոչ այնքան լուսավոր կենսագրականին չանդարդառնալը: Ի վերջո, ազգը պետք է իմանա իր տական,,,, էս ի՞նչ եմ ասում, իրա հերոսներին:
Ուրեմն, սկսենք Շմայս դառնալու պահից: Մինչև կռիվը, Առաքելը շարքային պորտաբույծ էր, ով ոչնչով աչքի չէր ընկնում, համենայն դեպս, ոչ մի լավ բանով: Հետո սկսվեց Արցախյան շարժումը, որն անթիվ դրական կողմերի հետ, ուներ նաև բացասական կողմ՝ հասարակության թափթփուկների համար տրամպլին էր դառնում դեպի մեծ կյանք ու մեծ փողեր: Առաքելն էլ շուստրի էր ու պահը բաց չթողեց, եսիմ որտեղից Շմայսեր տեսակի ավտոմատ ճարեց ո մեկնեց ճակատ: Սակայն այդ թվերին ճակատ ասվածը շատ հարաբերական հասկացություն էր, իսկ պատերազմական գործողությունները ավելի շատ արվում էին թալանի, քան թե ինչ-որ ռազմավարական խնդիրներ լուծելու համար, ինչն ուղղակի հիանալի էր Շմայսիկի համար, ով խոդի ընկավ հենց սկզբից ու կասկածելի համբավ ձեռք բերեց: Հա, հատուկ երիտերկրապահ տուզիկների համար ավելացնեմ՝ զարմանալի՞ չէ, որ Շմայսի անունը չենք լսում ոչ մի նշանակալից օպերացիայի ու կռվի համատեքստում: Ասենք, միակ բանը, որ հայտնի է նրա կենսագրությունից, այն է, որ կռվի ժամանակ ստացել է Շմայս մականունը ու կռվից հետո արդեն բավականին հարուստ մարդ է եղել (մարադյորության ցավը տանեմ):
Կռվից հետո էլ Շմայսը չդադարեցրեց իր բեղուն գործունեությունը ու սկզբում զբաղվում էր պարտքեր գանձելով: Իրենց դրել էր կամուֆլյաժով Վիտո Կորլեոնեի տեղը ու, բնականաբար, շահախնդիր հիմունքներով զբաղվում էր պարտատերերի պարտքերի բռնագանձմամբ, եթե վերջիններս իրենք չէին կարողանում ստանալ իրենց փողերը: Դե գումարած դրան էլ` գեներալ Մանվելի թայֆից էր, ում թուրը աջուձախ էր կտրում էդ թվերին:
Հետո Շմայսը սկսեց զբաղվել կիսաօրինական բիզնեսով ու ունեցվածքը ավելացնելու, ու էլի, ու էլի, իսկ հետո նրա հետ եղավ այն, ինչ լինում է գրեթե բոլոր դատարկագլուխ, բայց փող ու ինչ-որ ազդեցություն ունեցող սրիկաների հետ` նրան մտցրեցին քաղաքականություն, թեև նա անգամ այդ բառը արտաբերելուց, լուրջ մտավոր լարում էր գործադրում: Հետո նրան դարձրին պատգամավոր, էն էլ նժդեհական` հաշվի չնստելով՝ Շմայսի ծալերի քանակը էականորեն զիջում է պատգամավորական մանդատների թվին անգամ:
Արդյունքում, հերթական կիսագրագետ բաշիբոզուկը դարձավ երեսփոխան ու կնոպկա սեղմող, ով ամեն անգամ 3 նախադասությունից ավել խոսելիս մի ինչ-որ գարշելի արտահայտություն է իրեն թույլ տալիս` հատկապես կանանց հասցեին, ու պատրաստ է քվեարկել ցանկացած բանի օգտին, եթե դա պահանջում են տերերը:
Այ տեսնում եք՝ ինչ բարդ է այն էվոլյուցիոն ուղին, որով ջահել դանդալոշը սկզբում դառնում է «հերոս» թալանչի, հետո «հերոս» ռեկետչիկ, հետո գործարար, իսկ հետո էլ հասնում է իր կարիերայի ամենաբաղձալի ու «բարձր» կետին` դառնալով քաղաքական պոռնիկ, ընդ որում, անտաշ ու անխելք պոռնիկ: Սա է Շմայսը, սրանից ոչ ավել, ոչ էլ պակաս: