14:09 , 24 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կողմ է արտահայտվել, որպեսզի Իրանը մասնակցի Սիրիայի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովին՝ հաղորդում է ZDF հեռուստաալիքը:
«Իրանը խոշոր տարածաշրջանային գերտերություն է, որը կարող է կարևոր դեր խաղալ խաղաղ գործընթացում: Այդ պատճառով Թեհրանի մասնակցությունը Ժնևի համաժողովին տրամաբանական է, պրակտիկ և իրական»,- նշել է Պան Գի Մունը:
Հիշեցնենք, որ Սիրիայի ճգնաժամի հարցով միջազգային համաժողովը տեղի է ունենալու 2014թ. հունվարի 22-ին: