13:47 , 24 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Շահդենիզ» գազային հանքավայրի մշակման «Փուլ 2» նախագծի համաձայնագիրը սույն թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրելուց հետո ադրբեջանական կառավարության կողմից դեռ շատ հարցեր անպատասխան են մնում, գրում է ադրբեջանական «Зеркало» թերթը:
Հոդվածի հեղինակին հետաքրքրում է, թե ինչու ադրբեջանական կառավարությունը Արևմտյան Եվրոպայի հարուստ և վստահելի երկրներին «Նաբուկո» գազամուղով գազ մատակարարելու փոխարեն որոշում է կայացրել հօգուտ Տրանսատլանտյան գազամուղի (Trans Adriatic Pipeline, TAP), որն անցնում է Ալբանիայի, Հունաստանի և Իտալիայի տարածքով: «Շահդենիզի» մշակման երկրորդ փուլը և գազամուղի կառուցման աշխատանքները Ադրբեջանում դեռ չեն սկսվել, սակայն արդեն հայտնի են գործարքի ծախսերը` 45 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ փորձագետները չեն բացառում, որ ծախսերը կարող են աճել:
«Այսպիսով, ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի Ադրբեջանին միջոցները ետ բերելու, «Շահդենիզ»-ի «Փուլ 2» մշակման աշխատանքների, ներդնումներ իրականացնելու, ենթակառույցների ստեղծման և վերջապես ադրբեջանական գազը Եվրամիություն հասցնելու համար: Եթե հաշվի առնենք, որ British Petrolium-ը մոտակա 25 տարում ստացված եկամուտը գնահատել է 100 միլիարդ դոլար, ապա ստիպված ենք սպասել մի ամբողջ տասնամյակ: Միևնույն ժամանակ զարգացման ծրագրում ներգրավված արտասահմանյան կազմակերպությունները, իհարկե, բարեգործությամբ չեն զբաղվում, և հետևաբար եկամուտների մի որոշ մասը նրանք կստանան»,- ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ ադրբեջանական գազի հաշվին, գազամուղերի կառուցման աշխատանքների արդյունքում աշխատատեղեր կստեղծվեն Ալբանիայում և Հունաստանում, և հետևաբար այս երկրների ֆինանսական վիճակը կբարելավվի : «Այսինքն, ոչ միայն Եվրամիությունը բնական գազի այլընտրանքային աղբյուր է ստանում, այլև ադրբեջանական գազի հաշվին բարելավվում է աղքատ եվրոպական երկրների տնտեսությունը»,- գրում է «Зеркало»-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ