13:35 , 24 դեկտեմբեր, 2013 Lragir.am-ը գրում է.
Սիրիայի պետական գնումների գործակալությունը տենդեր է հայտարարել Իրանի տրամադրած վարկի միջոցով 50 հազար տոննա ալյուր ձեռք բերելու համար, գրում է The Daily Star-ը:
Դեկտեմբերի ընթացքում սա երկրորդ տենդերն է, որ հայտարարվում է իրանական միջոցների հաշվին: Դեկտեմբերի 17-ին մրցույթ էր տեղի ունեցել շաքարավազ, բրինձ, ալյուր, ձեթ և այլ մթերքներ ձեռք բերելու համար:
Ալյուր վաճառողները պետք է վճարումն ընդունեն իրանական վարկի միջոցով, որը ձեռք է բերվել Սիրիայի Առևտրային բանկի և Իրանի արտահանման զարգացման բանկի միջև համաձայնության արդյունքում: