Կասիլյասն աշխարհի լավագույն դարպասապահն է. Վիլյար


11:43 , 24 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը վստահ է, որ աշխարահի լավագույն դարպասապահն է Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը:

«Աշխարհի լավագույն դարպասապահը Իկեր Կասիլյասն է: Սակայն «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հիմնական կազմում ընդրկում է այն դարպասապահին, ում ավելի հարմար է գտնում»,- ասել է Վիլյարը:

Հիշեցնենք` ազգային առաջնության շրջանակներում «Ռեալ»-ի խաղերում Անչելոտին նախապատվություն է տալիս Դիեգո Լոպեսին, մինչդեռ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներում խաղադաշտ է դուրս գալիս Կասիլյասը: