Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կլինի


12:33 , 24 դեկտեմբեր, 2013

image

Լիվերպուլի ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել իր պայմանագիրը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ: Ինչպես հայտնում է բրիտանական մամուլը, ակումբի ղեկավարությունը կազմել է նոր պայմանագիրը, և կարմիրների գործադիր տնօրեն Յան Էիրը բանակցությունների մեջ է Սուարեսի գործակալների հետ: Խոսակցությություններ կան, որ ակումբը պատրաստ է Սուարեսին կրկնակի վճարել: Եթե կողմերը համաձայնության գան, ապա Սուարեսը շաբաթական կստանա 200 հազար €  և կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Լիվերպուլի պատմության մեջ: