Բորուսիայի խաղը հիանալի է լինելու


12:06 , 24 դեկտեմբեր, 2013

imageԻնչպես հայտնում են գերմանական ԶԼՄ-ները` Դորթմուդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր հայացքները թիմի խաղի նկատմամբ։ Կլոպի խոսքերով՝ իր ֆուտբոլիստները խաղալու են հարձակողական ֆուտբոլ։
«Խաղը այնպիսի խաղադաշտում, ինչպիսին Սիգնալ Իդունա Պարկն է, պետք է հանդիսատեսներին հաճույք պատճառի։ Իհարկե, ֆուտբոլում գլխավորը վերջնական արդյունքն է։ Մենք չենք կարող մոռանալ, որ բազմաթիվ երկրպագուներ ունենք, ովքեր անհամբերությամբ սպասում են մեր արդյունավետ խաղին, և թիմը պետք է ապացուցի, որ երբեք չի հանձնվելու», հայտարարել է Կլոպը։