Շուշան Պետրոսյանն այժմ «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն է


10:55 , 24 դեկտեմբեր, 2013

Գիշերը վթարի ենթարկված երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այժմ «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է:

Առողջապահության նախարարությունից ասում են, որ նրա մոտ ուղեղի ցնցում ու գանգուղեղային վնասվածք է, վիճակը կայուն է, անվտանգության նկատառումներից ելնելով վերահսկողության տակ է առնվել, ասել են ԱՆ-ում:

Վթարը եղել էր Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկում․ իրար էին բախվել Toyota ու Reno մակնիշի ավտոմեքենաները․ վերջինս տաքսի ծառայության մեքենա էր, որի մեջ էլ գտնվել էր երգչուհին․ վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները ևս տեղափոխվել էին բժշկական կենտրոն:

Առողջություն և արագ ապաքինում մաղթենք Շուշանին և ավտովթարից մյուս տուժածներին: