Ստեֆան Ցվայգ


21:07 , 24 դեկտեմբեր, 2013

Stefan-Zweig-600x386

Կարեկցանքի երկու տեսակ գոյություն ունի: Առաջինը` թուլակամ և սենտիմենտալ, որն ըստ էության այլ բան չէ, քան սրտի անհամբերություն, որը շտապում է հնարավորինս արագ ազատվել մեկ ուրիշի դժբախտության տեսքից առաջացած ծանր զգացողությունից: Դա կարեկցանք չէ, այլ ընդամենը բնազդային ցանկություն` պատնեշել սեփական հանգստությունը մերձավորի տառապանքից: Բայց կա մեկ ուրիշ կարեկցանք` իսկականը, որը գործողություն է պահանջում, այլ ոչ թե սենտիմենտներ, նա գիտի, թե ինչ է ուզում, և վճռականությամբ լի, տառապելով ու կարեկցելով անում է ամեն բան, ինչը մարդկային ուժերի սահմաններում է և նույնիսկ դրանից վեր: