9-ամյա աղջկա փրկությունը կախված է 1 մարդուց, և այդ մարդը դու ես


09:54 , 24 դեկտեմբեր, 2013

Այս գեղեցկուհի 9-ամյա աղջկա՝ Ժասմենա Սարգսյանի մոտ նոյեմբերի 1-ին նկատվել է սուր գլխացավ և մարմնի աջ կողմի թուլություն: Նույն օրը երեխային տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա: Այնուհետև երեխան տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է գլխուղեղի МРТ: 9-ամյա Ժասմենայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, գլխուղեղի աջ գագաթ-ծոծր գլդերի AVM (պատռման փուլում) և գլխուղեղի աջ գագաթնային բլդի ներուղեղային սպոնտան արյունազեղում: Անհրաժեշտ է շտապ վիրահատություն, Հայաստանի բուժհաստատություններում նման վիրահատության համար երաշխիքներ չեն տալիս, իսկ վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայի Դաշնությունում: Ընտանիքը չունի հնարավորություն երեխային արտերկիր տեղափոխելու և վիրահատություն կատարելու համար, իսկ վիրահատության գումարը տատանվում է 30.000 եվրոյի սահմաններում: Ժասմենայի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար ՎՏԲ Հայաստան բանկում Գայանե Ծառուկյանի անվամբ:

AMD 16046037902900

USD 16046037902901

EUR 16046037902902

RUR 16046037902903

Հեռ. 091 60-90-83 

Ուղարկիր 10 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ` օգնելով փրկել Ժասմենայի կյանքը: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով թե ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:

Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս հիմնական դրդապատճառը, որ անցում կատարեցինք այս համակարգին, այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:

Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած: