Եթե անգամ սերն է մարել...

18:33 , 24 դեկտեմբեր, 2013

Սիրում եմ քեզ՝ վարսերիս կարճությունը վկա. 
Այսօր ես ճաղատացա ..

Սիրում եմ քեզ անգամ այսքան հեռու ու ցուրտ.
Հիմա գրկել եմ տաք մարմինդ .. 

Սիրում եմ քեզ կապուտաչյա լինելուս աստիճան.
Իմ աչքերը շականակագույն են ..

Սիրում եմ քեզ, երբ արևածագ է.
Արևածագին ես միշտ քնած եմ ..

Սիրում եմ քեզ, եթե անգամ քո սերն է մարել.
Դու ամեն առավոտ ինձ նախաճաշ ես բերում անկողին ..

Սիրում եմ քեզ, եթե անգամ քո սերն է մարել.
Ամեն երեկո երիցուկներ ես նվիրում ինձ ..

Սիրում եմ քեզ, եթե անգամ քո սերն է մարել.
Մենք երեկ ամուսնացանք ..

Սիրում եմ քեզ, եթե անգամ քո սերն է մարել.
Երբ առավոտյան շուտ ես գնում աշխատանքի, անկողնում թողնում ես մի գրություն՝ «պուճուրս» ..

Սիրում եմ քեզ, եթե անգամ քո սերն է մարել.
Մենք ամեն տարի նշում ենք մեր ծանոթության օրը ..

Սիրում եմ քեզ, եթե անգամ քո սերն է մարել.
Դու տուն գալուց ինձ միշտ շաքարաքլոր ես բերում ..

Սիրում եմ քեզ, եթե անգամ քո սերն է մարել.
Ես այնքան էլ լավ չեմ պատրաստում ..
Դու ամենաշատը իմ պատրաստածն ես սիրում ..

Սիրում եմ քեզ, եթե անգամ քո սերն է մարել.
Մենք սպասում ենք բալիկի ..

Սիրում եմ քեզ, եթե անգամ քո սերն է մարել.

Դու սիրում ես ինձ, եթե անգամ իմ սերն է մարել .
Ես քեզ համար գուլպաներ են գնում ..

Դու սիրում ես ինձ, եթե անգամ իմ սերն է մարել .
Լվանում եմ քո գուլպաները ..

Դու սիրում ես ինձ, եթե անգամ իմ սերն է մարել .
Առավոտյան ճանապարհում եմ աշխատանքի..

Դու սիրում ես ինձ, եթե անգամ իմ սերն է մարել .
Երեկոյան դիմավորում եմ ..

Դու սիրում ես ինձ, եթե անգամ իմ սերն է մարել .
Առանց քեզ չեմ ճաշում ..

Դու սիրում ես ինձ, եթե անգամ իմ սերն է մարել .
Քնելուց համբուրում եմ ..

Դու սիրում ես ինձ, եթե անգամ իմ սերն է մարել .
Մրսելուց ծածկում եմ՝ քեզ ...