08:08 , 24 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չինացի կաթոլիկ եպիսկոպոս Մա Դացինը, ով գտնվում է տնային կալանքի տակ, անցնում է քաղինֆորմացիայի հարկադիր դասընթաց: Այս մասին հայտնի է դարձել BBC-ն:
Մա Դացինը ձերբակալվելէր դեռևս 1.5 տարի առաջ՝ այն բանից հետո, երբ ձեռնադրության ժամանակ հայտարարել էր ղեկավար մարմնից՝ չինական կաթոլիկ եկեղեցին վերահսկող Չինաստանի Հայրենասիրական կաթոլիկ միությունից դուրս գալու մասին:
Չինական կաթոլիկ եկեղեցին չի ճանաչում Հռոմի պապի գերակայությունը, իսկ Վատիկանն իր հերթին հեռացնում է եկեղեցուց չինացի եպիսկոպոսներին, ովքեր ձեռնադրվում են առանց Սուրբ գահի հավանության:
BBC-ի թղթակցի կարծիքով՝ Մա Դացինի գործողություններն ուղիղ մարտահրավեր են դիտվել՝ ուղղված կոմունիստական իշխանություններին:
Չինաստանում ընդհանուր առմամբ բնակվում է մոտ 10 մլն կաթոլիկ: