00:57 , 24 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.28-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևանի Կիևյան կամրջից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները կանխել են Ա. Ս.-ի ինքնասպանության փորձը: