00:36 , 24 դեկտեմբեր, 2013Life.panorama.am-ը գրում է.
Մակաբույծներն «առկա են» երևի թե ցանկացած կենդանի օրգանիզմում, այդ թվում և մարդու: Նրանց մեծ մասին դժվար է համարել դասական մակաբույծներ այն առումով, որ նրանց հետ համատեղ գոյակցությունից որոշակի օգուտ է ձեռք բերում նաև վարակված օրգանիզմը: Մի շարք մակաբույծներ կարևորագույն դեր են կատարում «բնակության տեղ» հանդիսացող օրգանիզմների բնականոն կենսագործունեության ապահովման գործում: Սակայն նրանց մեծ մասն, անկասկած, վտանգավոր են:
Cymothoa exigua-ն խեցգետնակերպ մակաբույծ է, որը ներխուժում է ձկան բերանի խոռոչ, ներթափանցում խռիկներ, կպչում է ձկան լեզվին և սնվում նրա արյամբ:

Սակուլինա (Sacculina carcini )

Կրկին խեցգետնակերպ մակաբույծ է, որը «տեղավորում է» արական սեռի ծովախեցգետնի ստորին մասում, քայքայում է կենդանու հյուսվածքները և սնվում է խեցգետնի հեղուկով: Նրա գործունեության արդյունքում տեղի է ունենում խեցգետնի սեռական օրգանների դեգրադացիա և հորմոնալ խանգարում, ինչն, իր հերթին, ծովախեցգետնի մոտ առաջ է բերում էգին հատուկ դրսևումներ` խեցգետինը սկսում է հոգ տանել, պաշտպանել մակաբույծի ձվերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ