Հիշում եմ...


23:42 , 23 դեկտեմբեր, 2013

2012թվականի հունվարի 21-ին տեղափոխվեցինք մեր նոր տունը:Առաջին անգամ հենց այդ օրը տեսա քեզ:Մենք Ձեր նոր հարևաններն ենք դուք մերը: Երբեք չէի կարող մտածել, որ դու բացի պարզապես հարևան լինելուց կլինես նաև իմ առաջին ու միակ սերը :Միակ սերը , ում կսիրեմ խենթի պես , ով դեռ շատ կստիպի ինձ տառապել : Հունվարի 26-ին առաջին անգամ մտա իմ նոր դպրոց:Այնտեղ հանդիպեցի մի կնոջ , որին այնուհետև այնքան սիրեցի ,որ ամեն անգամ տեսնելիս տրամադրությունս բարձրանում է :Ինչքան էլ տխուր լինեմ , բավական է ,որ իրեն տեսնեմ տրամադրությունս իսկույն բարձրանում է:Արևի փոքրիկ շող կա այդ կնոջ մեջ ,ինչ-որ անբացատրելի ջերմություն , որը միանգամից պարուրում է մարդու հոգին ,նրա ժպիտը ստիպում է և ինձ ժպտալ:Ես երջանիկ եմ ,որ ճանաչում եմ իրեն: Հունվարի 26-ին ծանոթացա իմ նոր դասարանի հետ :Դասամիջոցին դու ինքդ մոտիկացար և ծանոթացար իմ հետ ,այնուհետև ձեռքս բռնելով տարար քո դասարանը և ինձ ծանոթացրեցիր քո դասարանցիների հետ:Ամեն մեկին նկարագրեցիր յուրովի , այսօրվա պես հիշում եմ դա :

Ա.Մ.