«Ռեալ»-ի դարպասապահը` Ժոզե Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում. Սպորտ


23:08 , 23 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ուժեղացնել թիմի դարպասապահական դիրքը` իրեն լավ ծանոթ Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսի օգնությամբ:

Ինչպես հաղորդում են պորտուգալական ԶԼՄ-ները, անգլիական ակումբն արդեն բանակցություններ է վարել իսպանացի ֆուտբոլիստի հետ` Անգլիա 2014 թվականին նրա տեղափոխության հնարավորության մասին:

Եթե գործարքը կայանա, ապա Մոուրինյոն Տիբո Կուրտուային, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսի»-ին, բայց նա վարձավճարով ելույթ է ունենում Մադրիդի «Ատլետիկո»-ում, կարող է թույլ տալ տեղափոխվել «Բարսելոնա»: