Փոփոխություն... փրկության սկիզբն ինքնադատապարտումն է, որը տանում է մարդուն փրկության


23:18 , 23 դեկտեմբեր, 2013

Ուր է տանում մեզ այս կյանքի ճանապարհը. հուսահատության, չարության, ոխակալության, թե պարզապես ավելի վեր գաղափարի, որը ոչ միայն մեզ է հարկավոր այլ նաեւ Աստծուն:
Փոփոխություն. մարդկային փոփոխություն, որը մեր հնարավորությունն է Աստծուն մերձենալու եւ Աստծուն ճանաչելու համար: Բայց Աստծուն փնտրելուց առաջ անրաժեշտ է կամք՝ կամենալ փոփոխվել, մոռանալ հին մարդուն եւ նրա սխալները, ջանալ ուղղել ինքներս մեզ, և ապա փորձենք օգնել մյուսներին ուղղվել:
Փոփոխության առաջին քայլը սեփական սխալներ տեսնելն է, քանզի երանելի չէ այն մարդը, ով տեսնում է հրեշտակներին , բայց իր սեփական մեղքերը չի նկատում: Եւ, իրոք, փրկության սկիզբն ինքնադատապարտումն է, որը տանում է մարդուն փրկության:
Սիրելինե´ր, եկե´ք ջանանք բոլորս փոփոխության՝ Աստծուն մոտ լինելու, որպեսզի խաղաղություն ձեռք բերենք եւ լինենք խաղաղարար Տիրոջ խոսքի համաձայն.«Երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծու որդիներ կկոչվեն»(Մատթ.Ե.9):

Սիրով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան