Լեպսն ամերիկյան պատժամիջոցները բողոքարկելու վերաբերյալ որոշումը կկայացնի տոներից հետո


22:31 , 23 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը Նոր տարվա տոներից հետո ԱՄՆ-ի պատժամիջոցները բողոքարկելու վերաբերյալ որոշում կկայացնի՝ փոխանցում է РИА Новости-ն: 

Այս մասին հայտարարել է երգչի օգնական Մայա Սերիկովան: «Մենք այժմ ոչ մի գործողություն չենք ձեռնարկում, այդ մասին ուղղակի չենք մտածում: Հնարավոր է այդ հարցին կանդրադառնանք արդեն տոներից հետո»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպիտակ տունը խորհուրդ է տվել Լեպսին բողոքարկել պատժամիջոցները: