17:20 , 23 դեկտեմբեր, 2013
Ռուբենիս էսօր «Մաշան և Արջուկը» բեմականացման տոմս նվեր տվեցին, Ռուբենս այդ մուլտֆիլմը շատ է սիրում, որոշեցի տանել: Գնացինք Գյումրու Արագած մարզամշակութային պալատ: Մեզ համար պարզեցինք, որ դահլիճը չի ջեռուցվում, երևի բոյկոտել էին ԱԺ-ի այսօրվա քվեարկման դեմ, բայց հետո նաև պարզեցինք, որ ԽՍՀՄ-ից հետո այս դահլիճում ոչինչ չի փոխվել, դեկորացիա հասկացությունը բացակայում էր, իսկ հետին պլանում կախված մեծ վարագույրը, մաշվել էր այն աստիճանի, որ վրայի նկարները չէին էլ երևում: Ռուբս հիասթափված էր, քանի որ բեմականացման սկիզբը չէին հայտարարում, թեև արդեն տասը-տասնհինգ րոպե էր անցել, հետո ինչ որ մեկը փորձեց երեխաներին ֆոկուս ցույց տալով զբաղեցնել, մինչև դերասանները կհայտնվեին: Լուրջ խնդիրներ կային ձայների հետ կապված, քանի որ ժամանակառժամանակ, միկրոֆոնները հրաժարվում էին աշխատելուց, իսկ դերասանները մոռանում էին կամ չէին հասցնում միկրոֆոնները փոխանցել միմյանց: Ինչ որ է, թե ձեզ ով էր ասում, որ ռուսական մուլտֆիլմ բեմադրեիք, էն էլ տարբեր մուլտֆիլմերի հերոսներից միքսված սցենարում: Ռուբս նայեց ինձ իր սառած քիթիկով ու ասաց՝ Տուն, մամա, էրթանք:
Հա, մոռացա ասել՝ տիկին մշակույթի նախարար, հեչ վե՞ջդ է, թե երբեմնի մշակութային պալատը ինչ վիճակում է: