16:09 , 23 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, դեկտեմբերի 22-ին, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: