Այսօրվա ցույցի մասնակիցների մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան


15:38 , 23 դեկտեմբեր, 2013
Ազգային ժողովի դիմաց այսօր տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ ականատես եղա մի այսպիսի դեպքի:


Մի կին մեր կողքը կանգնած ոստիկանության փոխգնդապետին հարցրեց, թե «ինչքա՞ն է քո աշխատավարձը»: Ոստիկանը չպատասխանեց:

Կնոջ հեռանալուց հետո ոստիկանության փոխգնդապետը շրջվեց և դիմեց իր կողքը կանգնած քաղաքացիական հագուստով տղամարդուն: «Ես ֆորմով եմ, չեմ կարա պատասխանեմ: Դու էսօր գրաժդանսկի էս, դու պատասխանի»,- այս պահանջին ի պատասխան՝ քաղաքացիական հագուստով մարդը և փոխգնդապետը ծիծաղեցին:

Ընդհանուր առմամբ, ցույց վայրում այնքան ոստիկան կար, որ ամեն ցուցարարի 5 հոգի կհասներ: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ որոշ «բարեխիղճ» ոստիկաններ մի կողմ էին քաշվել և շրջափակման մեջ չէին դնում քաղաքացիներին:

Դա տեսնելով` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սկսեց բարկանալ և գորգոռալ, թե «արա խի՞ եք փախել-պախկվել: Հլը թափով սաղդ արեք ստե, շարք կանգնեք: Էս ի՞նչ ա չեմ հասկանում»,- ոստիկանին (այն էլ Երևանի փոխոստիկանապետին) ոչ հարիր ձևով գնդապետ Օսիպյանը իր մոտ կանչեց ոստիկաններին: