Փերիս Հիլթոնը այցելել է Մոսկվա


14:42 , 23 դեկտեմբեր, 2013

El.am-ը գրում է.

Դիզայներ, երգչուհի, դերասանուհի Փերիս Հիլթոնը օրերս գործնական հանդիպումով ժամանել է Մոսկվա: Կիրակի առավոտյան 32-ամյա գեղեցկուհին զբոսնել է Կարմիր հրապարակում, լուսանկարվել է հուշարձանների ֆոնին, և դրական գնահատել մայրաքաղաքի ամանորյա տոնածառը: Փերիսը այնքան է տպավորված իր այցելությունից, որ վերադարձից հետո ամեն օր ինստագրամում տեղադրում է նկարներ:

Ի դեպ, 32-ամյա Հիլթոնի Ռուսաստանի Դաշնության շրջագայությունը մեկնարկել է դեկտեմբերի 16-ից և հասցրել է արդեն ուրախացնել Սիբիրի երկրպագուներին: