14:05 , 23 դեկտեմբեր, 2013
ՀՀԿ-ի կողմից շառով-զոռով բրթած վավերացումը ոչ մի իրավական ուժ չունի ու լեգիտիմ չէ, և բացատրեմ, թե ինչու: Ցանկացած օրենք ու որոշում, որն ընդունում է ԱԺ-ն, պետք է համապատասխանի ու բխի կանոնակարգ օրենքից, իսկ այսօրվա որոշումը անց է կացվել այդ օրենքի կոպտագույն խախտումով:
Զարուհի Փոստանջյանը, հավաքելով ՀՀԿ-ականների քարտերը, ստիպեց, որ տեղի ունենա ձեռքերով քվեարկություն, իսկ նման դեպքում պետք է կազմվի հաշվիչ հանձնաժողով ու համապատասխան արձանագրություն, ինչը կարող է արվել բացառապես համապատասխան հանձնաժողովի որոշման արդյունքում, իսկ քանի որ հանձնաժողովի 7 անդամներից 4-ը լքել են ԱԺ-ն, այնտեղ քվորում չի եղել, ինչը ավտոմատ բացառում է, որ անգամ հետին ամսաթվով, կարող են նկարել նման որոշում:
Չկա հաշվիչ հանձնաժողով՝ չկա վավեր քվեարկություն, իսկ չկա վավեր քվեարկություն՝ չկա գազի պայմանագիրը վավերացնող իրավական ուժ ունեցող որոշում: