ԱՄՆ-ում խոզի գրիպի համաճարակը խլել է 5 մարդու կյանք


12:52 , 23 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Տեխաս մարզում A-H1N1 խոզի գրիպի վիրուսի համաճարակը խլել է 5 մարդու կյանք՝ հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ գրիպի հետևանքով մահվան առաջին դեպքը գրանցվել է դեռևս նոյեմբերի վերջին, սակայն նահանգի իշխանությունները որոշել էին հավելյալ անալիզներ անցկացնել՝ մինչ վերջնական արդյունքների հրապարակումը:

Մինչև դեկտեմբերի վերջ զոհերի թիվը հասել է հինգի, և նրանց բոլորի մոտ հաստատվել է խոզի գրիպ ախտորոշումը: Բժիշկները դեռևս չեն կարող ասել, թե նրանք ինչպես են վարակվել վիրուսով: Նահանգի իշխանությունները մարդկանց խնդրում են պատվաստվել գրիպի դեմ: