12:16 , 23 դեկտեմբեր, 2013Esem.am-ը գրում է.
Քիչ առաջ էլեկտրոնային լրատվամիջոցները հրապարակեցին, որ վթարի է ենթարկվել դերասանուհի Անի Երանյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկ Արշակունյաց պողոտայում: Վթարից հետո երկու վարորդներն էլ հայտնել են, որ առողջական գանգատներ չունեն և չեն դիմել բժշկի:

Այսօր, սակայն, Անին դիմել է բժշկի և պարզվել է , որ դերասանուհին ուղեղի թեթև ցնցում է ստացել: ESem.am-ի հետ զրույցում Անին ասաց, որ իրեն լավ է զգում, իսկ ուղեղի ցնցման բացասական հետևանքներից խուսափելու համար կհետևի բժշկի խորհուրդներին: «Որոշ նշանակումներ են արել, բացի այդ, մի քանի օր պետք է պառկեմ»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ իրեն առաջարկել են հիվանդանոցում պառկել, սակայն հրաժարվել է՝ նախընտրելով տանը պառկել: Առողջական այլ խնդիրներ դերասանուհին չունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ