10:11 , 23 դեկտեմբեր, 2013
Բրիտանացի նախարարներից մեկը խնդրել է իրեն հեծանիվ տրամադրել գրասենյակից խորհրդարան հասնելու համար: Բայց չինովնիկները մերժել են, պատճառաբանելով, որ դրա համար վարորդով ավտոմեքենա է նախատեսված, իսկ հեծանիվ գնելը լրացուցիչ բեռ կլինի հարկատուների համար... «Բայց չէ՞ որ ես կտնտեսեմ ավտոմեքենայի վառելիքը, չեմ զբաղեցնի վարորդին եւ չեմ աղտոտի շրջական միջավայրը», հիմնավորել է նախարարը, ավելացնելով, որ ինքն էլ կարող է հեծանիվ գնել, բայց հարցը սկզբունքն է: Սակայն չինովնիկներն անդրդվելի են՝ ոչ մի հեծանիվ...