Ավագ Եփրեմյան. Առավել է


21:33 , 23 դեկտեմբեր, 2013

Առավել է,
մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքը։
Եւ միայն աստղերն են -
հեռավո՜ր,
անհասնելի՛ -
որ հավասար են իրենք իրենց։
Մի հեռավոր աստղ է
Հայաստանը…
նա ինքն է իր չափը,
«որով չափվելու է»։